Կինը երկու տարեկան աղջկան նետել է ասֆալտին ոստիկանության աչքի առաջ
Հասարակություն
Ռուսաստանի Իվանովո քաղաքում 26-ամյա կինը դաժանաբար նետել է երկու տարեկան դստերը ասֆալտին։ Աղջիկը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է տարածաշրջանի ներքին գործերի վարչությունը։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հենց ոստիկանության աշխատակցի աչքի առաջ, որը դեպքի պահին արձակուրդում էր և դուրս էր գալիս ավտոբուսից։ Նա անմիջապես արձագանքել է և հաղորդել կատարվածի մասին։
Կնոջը ձերբակալել են և տեղափոխել տարածքային ոստիկանություն։ Ըստ հաղորդման՝ ներկայումս իրականացվում է ստուգում՝ պարզելու դեպքի մանրամասներն ու պատճառները։ Ավելի վաղ նմանատիպ դեպք էր գրանցվել Բելգորոդի մարզում, որտեղ տղամարդը գժտությունից հետո նետել էր նորածնին հատակին, ինչի հետևանքով երեխան հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)