Հունաստանը ևս հրաժարվում է զորք ուղարկել Ուկրաինա
Քաղաքական
Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում ուղարկել զորքեր Ուկրաինա անվտանգության երաշխիքների շրջանակում։ Ինչպես նշել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պավլոս Մարինակիսը Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում, Աթենքը պատրաստ է քննարկել աջակցության այլ ձևեր, սակայն ոչ՝ ռազմական կոնտինգենտի ուղարկում։
Նրա խոսքով՝ խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման հարցը կապված է անվտանգության երաշխիքների շուրջ հետագա խորհրդակցությունների հետ, ուստի այս պահին քննարկումները վաղաժամ են։
Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշն ընդգծել էր, որ «կամավորների կոալիցիայի» երկրները չունեն միասնական դիրքորոշում Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում։ Նա նաև հստակեցրել էր, որ Վարշավան չի նախատեսում իր ռազմական ուժերը տեղակայել Ուկրաինայի տարածքում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ