Եվրոպան ինքն է տուժելու. ՌԴ
Քաղաքական
Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան հայտարարել է, որ նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կդառնան լուրջ հարված հենց եվրոպական տնտեսությանը։ Այս մասին նա ասել է Лента.ру-ի հետ զրույցում՝ արձագանքելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, ըստ որի՝ եթե Պուտին-Զելենսկի հանդիպումը չկայանա, ԵՄ-ն կխստացնի պատժամիջոցները։
Ժուրովայի խոսքով՝ եվրոպական տնտեսությունը արդեն զգալիորեն տուժել է հակառուսական սահմանափակումներից, հատկապես առանձին ոլորտներում։ Նա ընդգծել է, որ նման մակարդակի հանդիպումները պահանջում են լուրջ նախապատրաստություն և անվտանգության բարդ համակարգ, ինչը, ըստ նրա, ավելի դժվար է կազմակերպել Զելենսկու հետ, քան օրինակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։
Պատգամավորը հավելել է, որ բանակցությունների վայրի և ձևաչափի շուրջ պետք է առանձին համաձայնություններ, ներառյալ նաև եվրոպական երկրների ներկայացուցիչների հնարավոր ներգրավումը։ «Սանկցիաները անվերջ կիրառել հնարավոր չէ», — եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)