Բայրամովը նշել է` խաղաղության համաձայնագրի որ կետերի հետ Հայաստանը նախկինում համաձայն չի եղել
Քաղաքական
Մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը համաձայն չէր խաղաղության համաձայնագրի մի շարք դրույթների հետ։
Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում։
«Մասնավորապես, Հայաստանը չէր ընդունում դատարաններից հայցերի հետկանչի և սահմանին երրորդ ուժերի տեղակայման անթույլատրելիության վերաբերյալ կետերը։ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը հաստատում է Ադրբեջանի օրակարգը խաղաղության հաստատման ոլորտում», - նշել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)