Զելենսկին խոստանում է նոր հանդիպումներ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ անվտանգության հարցով
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Կիևը կանցկացնի մի շարք հանդիպումներ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ՝ անվտանգության երաշխիքների շուրջ։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում։
Զելենսկու խոսքով՝ նա արդեն խորհրդակցել է զինվորականների հետ՝ քննարկելով «ցանկացողների կոալիցիայի» աշխատանքները, ինչպես նաև Զապորոժժիայի և Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի տարածքների պաշտպանությունը։ Նախագահը ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների պաշտպանական բաղադրիչը պետք է շուտով հստակեցվի։
Ավելի վաղ Զելենսկին արձագանքել էր ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Կելլոգի հետ հանդիպմանը՝ նշելով, որ «Ուկրաինան միավորում է աշխարհը»։ Նա ընդգծել էր նաև, որ Կիևի համար կենսական է ամերիկա-ուկրաինական տնտեսական համագործակցության զարգացումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)