Սպասվում է, որ Մինսկի խումբը լուծարելու որոշումը կընդունվի սեպտեմբերի 1-ին․ Ադրբեջանի ԱԳՆ
Քաղաքական
ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, դրա ստորագրման փոխարեն, ցույց է տալիս Ադրբեջանի դիրքորոշման հետևողականությունը։
Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում։
Նրա խոսքով՝ Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում, և այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին։
Բայրամովը նշել է, թե Ադրբեջանը շարունակել է ակտիվ դիվանագիտական աշխատանքը 2020-2023 թվականներին։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն դուրս էր մնացել գործընթացից. «Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: Մեր երկիրը բացահայտ հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Չնայած այս ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված որոշ հաջողություններին՝ Հայաստանի սրընթաց զինումը կարգավորման գործընթացն ավարտելու հիմնական խոչընդոտն էր»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)