Հայ-ամերիկյան զորավարժությունն ամփոփվեց․ ԱՄՆ զինծառայողներն իրենց տեխնիկայի հետ մեկնեցին Հայաստանից
Քաղաքական
«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ ամփոփվեց։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Օգոստոսի 12-ից 20-ը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների մասնակցությամբ անցկացվեց համատեղ զորավարժություն, որի առանցքում միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստումն էր՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ։
Զորավարժության ավարտին ԱՄՆ զինծառայողներն իրենց տեխնիկայի հետ միասին մեկնեցին Հայաստանից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)