Սեպտեմբերի 30֊ից մեկնարկում են Գյումրի - Լառնակա - Գյումրի չվերթները. Դավիթ Խուդաթյան
Հասարակություն
Օրեր առաջ Շիրակի մարզ այցի ժամանակ լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել էի, որ առաջիկայում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից կմեկնարկեն դեպի Եվրոպա չվերթներ։ Այդ մասին ասված է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի Ֆեյսբուքի էջում:
«Ահա այսօր Wizz Air ավիաընկերությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 30-ից մեկնարկում են Գյումրի - Լառնակա - Գյումրի չվերթները՝ շաբաթը երկու թռիչք հաճախականությամբ։
Տոմսերի արժեքը կսկսի 14.99 եվրոյից։
Ի դեպ մենք էլ արդեն օրեր առաջ վերանորոգել ենք Գյումրիի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը»,- նշված է գրառման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)