ՆԱՏՕ-ի անօդաչուները՝ «օգտակար զրո» Ուկրաինայի համար
Քաղաքական
Իտալական Corriere della Sera թերթը գրում է, որ ՆԱՏՕ-ից Ուկրաինային փոխանցված անօդաչու թռչող սարքերը ՎՍՈւ-ում համարում են անպիտան։ Ըստ ուկրաինացի սպաների, այդ տեխնիկան հնացած է և գործնականում չի կիրառվում։
48-ամյա սպա Սերգեյն ընդգծել է, որ Ուկրաինան այժմ ինքն է սովորեցնում դաշնակիցներին «նոր օդային պատերազմի տեխնոլոգիաները»։ Նրա խոսքով՝ ամեն զինտեխնիկա, որը մեկ օր կարևոր է թվում, արդեն հաջորդ ամսին կարող է դառնալ անօգուտ։
Ավելի վաղ Sky News-ը հաղորդել էր, որ Ուկրաինան պարտվում է Ռուսաստանին անօդաչուների սպառազինության մրցավազքում։ Չնայած դրանց մեծ նշանակությանը, Կիևը կորցնում է առավելությունը օդում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)