Կարիճը Zara-ի հանդերձարանում․ ուսանողուհին հայտնվել է հիվանդանոցում
Հասարակություն
Բրազիլիայում ճարտարապետության ֆակուլտետի 20-ամյա ուսանողուհի Էլիս Սպայսը տեղափոխվել է հիվանդանոց՝ կարիճի խայթոցի հետևանքով։ Ըստ The Sun-ի, միջադեպը տեղի է ունեցել «Park Shopping» առևտրի կենտրոնում գտնվող Zara խանութի հանդերձարանում, երբ աղջիկը զգացել է սուր ցավ ոտքում և գլխապտույտ, ապա նկատել իր հագուստի վրա դեղին կարիճ։
Խանութի աշխատակիցները շտապ օգնություն են ցուցաբերել, իսկ հետո ուսանողուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հինգ ժամ շարունակ պայքարել են նրա վիճակը կայունացնելու համար։ Չնայած դրան՝ Սպայսը նշել է, որ վերադարձից հետո դեռևս ցավ է զգում։
Առևտրի կենտրոնի ղեկավարությունը և Zara-ն դեպքի կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով՝ ընդգծելով, որ անվտանգության հարցը առաջնահերթ է։ Բրենդի ներկայացուցիչները ներողություն են խնդրել, վստահեցնելով, որ տուժածին տրամադրվում է անհրաժեշտ աջակցություն և իրականացվում են բոլոր կանխարգելիչ քայլերը՝ նման իրավիճակները բացառելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)