Եվրոպայում մեզ պարզապես կջախջախեն. Արտյոմ Դզյուբա
Սպորտ
Տոլյատտիի «Ակրոն»-ի հարձակվող Արտյոմ Դզյուբան կոշտ գնահատական է տվել ՌՊԼ-ի ակումբների մրցունակությանը եվրոպական մրցաշարերում։ Նրա խոսքով՝ ներկայիս վիճակում ռուսական թիմերը ոչ մի շանս չունեն և «ավելի լավ է չվերադառնալ Եվրոպա, քանի որ այնտեղ պարզապես կջախջախեն»։
Ֆուտբոլիստը նման հայտարարությամբ հանդես է եկել «ՌԲ Սպորտ»-ի հետ զրույցում։ Դրանից առաջ նա քննադատել էր նաև սեփական ակումբի ղեկավարությանը՝ հարց տալով, թե «որտեղ են նոր խաղացողները և ուժեղացումը», իսկ «կամ թիմը ունի այլ խնդիրներ ու պատրաստվում է նույնիսկ ՖՆԼ-ում խաղալու»։
Հիշեցնենք, որ ռուսական ակումբները և հավաքականները 2022 թվականից հեռացված են միջազգային մրցումներից և ներկայում կարող են անցկացնել միայն ընկերական հանդիպումներ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի