ԵՄ-ն բացահայտել է Ուկրաինային տրամադրված օգնության չափը
Աշխարհ
Եվրոպական միությունը Ուկրաինային ընդհանուր առմամբ հատկացրել է շուրջ 230 միլիարդ եվրո։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպպերը։
Նրա խոսքով՝ մոտ 170 միլիարդ եվրո ուղղվել է տնտեսական և ֆինանսական աջակցությանը, իսկ ևս 60 միլիարդ եվրո՝ ռազմական օգնությանը, մասնավորապես՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով։ Հիպպերը նշել է նաև, որ մինչև 2025 թվականի ավարտը ԵՄ-ն կհասցնի Ուկրաինային մատակարարել երկու միլիոն զինամթերք։
Այս պահին ԵՄ-ի ծրագրերի ներքո պատրաստվում է շուրջ 80 հազար ուկրաինացի զինվորական։ Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդվում է, ԵՄ երկրների պաշտպանության նախարարները մոտ ժամանակում կքննարկեն Կիևին տրամադրվող ռազմական աջակցության ավելացման հարցը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի