Արհեստական բանականությունը խլում է աշխատանքը երիտասարդներից․ ԱՄՆ-ում անկումը հասել է 13%-ի
ԱՄՆ
ԱՄՆ-ում արհեստական ինտելեկտի (ԱԻ) զարգացումը խիստ հարվածել է մինչև 25 տարեկան մասնագետներին։ Սթենֆորդի համալսարանի հետազոտության տվյալներով՝ 2022-ի վերջից մինչև 2025-ի հուլիս տեխնոլոգիական ոլորտներում երիտասարդ աշխատողների զբաղվածությունը նվազել է 13 տոկոսով։
Ամենից շատ տուժել են ծրագրային ապահովման երիտասարդ մշակողները․ նրանց զբաղվածության մակարդակը նույն ժամանակահատվածում անկել է շուրջ 20 տոկոսով։ Փորձագետները նշում են, որ մինչ փորձառու կադրերի և քիչ խոցելի ոլորտների աշխատողների դիրքերը պահպանվել կամ անգամ ամրապնդվել են, երիտասարդների համար աշխատաշուկան զգալիորեն սահմանափակվել է։
Հետազոտության համահեղինակ տնտեսագետ Էրիկ Բրինյոլֆսոնը Axios-ի հետ զրույցում ընդգծել է․ «Պետք է մտածենք, թե ինչպես կարող է աշխատաշուկան հարմարվել, որպեսզի յուրաքանչյուրն ունենա կարիերա կառուցելու հնարավորություն»։ Վերջին տվյալներով՝ ԱԻ-ի զարգացումը նաև նպաստել է էներգիայի գների աճին ԱՄՆ-ում․ 2025-ին սպասվում է մոտ 22 տոկոս թանկացում՝ պայմանավորված տվյալների մշակման կենտրոնների աճող պահանջարկով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)