Էրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմը Նիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր են ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի Այսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. Զուրաբյան Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է Իրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջ 

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Արարատի երիտասարդական կենտրոնի պայմաններին

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արարատի երիտասարդական կենտրոն, որը ստեղծվել է ԿԳՄՍ նախարարության, Արարատի համայնքապետարանի և «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ և գործում է 2025 թ. մարտից:

Այցին ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել երիտասարդական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել երեխաների հաճախելիության ընթացակարգով, զբաղվածությամբ, անցկացվող ծրագրերով:

Նախարարին ներկայացվել է, որ կենտրոն են հաճախում 13-18 տարեկան երիտասարդներ, անցկացվում են ինտելեկտուալ, ժամանցային խաղ-մրցույթներ, մեդիագրագիտության, մասնագիտական կողմնորոշման, արհեստական բանականության և այլ ոլորտների վերաբերյալ տարաբնույթ ծրագրեր։ Միջոցառումների ընթացքում երիտասարդները նաև իրազեկվում են երիտասարդական պետական քաղաքականության և ոլորտում իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ:  Երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ պարբերաբար այցեր են կազմակերպվում մարզի  հանրակրթական դպրոցներ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ տեղեկացնելու կենտրոնի գործունեության և ընձեռած հնարավորությունների մասին, ինչի արդյունքում մեծանում է երիտասարդների հետաքրքրվածությունը և հաճախելիությունը:

Նախարարը ներկա երիտասարդներից հետաքրքրվել է՝ երբվանից են հաճախում կենտրոն, ինչ դիտարկումներ ունեն, որքանով են արդարացվում նրանց սպասելիքները և այլն։ Նա շեշտել է, որ կառույցի  հետագա գործունեությունը լավարկելու տեսանկյունից երիտասարդների կարծիքը կարևոր է։

«Շատ ուրախ եմ, որ երիտասարդները հետաքրքրված են կենտրոնի գործունեությամբ և ակտիվորեն հաճախում են՝ մասնակցելով իրենց հետաքրքրող ծրագրերին կամ պարզապես կազմակերպելով իրենց հետաքրքիր ժամանցը: Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կձևակերպեն իրենց ցանկությունները և կգնան դրանց իրագործման ճանապարհով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կոչ անելով ներկաներին իրենց ընկերներին ևս ներգրավել այցերին:

Կենտրոն այցելող երիտասարդները պատմել են իրենց տպավորությունների, հետաքրքրությունների շրջանակների մասին և ընդգծել, որ արդեն հասցրել են կենտրոնի համար կանոններ սահմանել ու հետևել դրանց:

Նախարարն այցելել է նաև Արտաշատ, որտեղ ևս նախատեսվում է երիտասարդական կենտրոն հիմնել: Համայնքի ղեկավարի՝ Կառլեն Մկրտչյանի հետ պաշտոնյաները շրջել են տարածքում, քննարկել առաջիկա անելիքները: Կարևորվել է ստեղծվող երիտասարդական կենտրոնի հասանելիության և շահառուների կարիքներին նպատակային արձագանքելու խնդիրը:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը ՀՀ մարզերում հիմնել 25 երիտասարդական կենտրոն, որոնցից 8-ն արդեն բացվել և գործում են, ևս 6-ը կբացվեն մինչև տարեվերջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասին
Ամենադիտված