Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու հնարավորությունից, դիմել եմ Գալյանին․ պատգամավոր
Հրապարակումներ
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․ «Այսօր առավոտյան պաշտոնապես դիմել եմ ՀՀ Արդարադատության նախարարին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ստեղծված անընդունելի իրավիճակի կապակցությամբ։
Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում, որտեղ նա պատիժ է կրում` առողջական վիճակով պայմանավորված։
Սա պարզապես «կազմակերպչական խնդիր» չէ․ սա կրոնական ազատության կոպիտ խախտում է։ ՀՀ Սահմանադրությունը և ՄԻԵԿ-ը պարտադրում են պետությանը ոչ թե սահմանափակել, այլ ապահովել այդ իրավունքը։
Պահանջում եմ անհապաղ`
. ապահովել Միքայել Սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ Հաղորդություն ստանալու իրավունքը, նաև հիվանդանոցում,
. տալ հստակ հանձնարարականներ պատասխանատուներին՝ կանխելու հետագա իրավախախտումները։
Պետության վերաբերմունքը հատկապես հիվանդ մարդու հանդեպ չափվում է գործով, ոչ թե` հայտարարություններով»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)