Թուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդը Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ Տեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթների Փաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվում Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում 

«Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախահայերի բռնի տեղահանումից անցել է երկու տարի և հինգ ամիս։ Իշխանությունները ցույց են տալիս մեզ մի պատկեր, թե արցախահայերը հարմարվել են Հայաստանում, տուն են գնում, բիզնես հիմնում, աշխատում։ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները հաճախ են հանդիպումքննարկումներ կազմակերպում մեր հայրենակիցների հետ՝ հասկանալու համար, թե որքանով են լուծվել առկա խնդիրները։ «Պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում մեր հայրենակիցների շրջանում: Բոլոր հարցերը շատ կարևորվում են՝ սկսած իրար կողքի նստելուց և իրար հետ շփվելուց, վերջացրած մեր խնդիրները վեր հանելուց։ Ցավոք, բոլոր հանդիպումներից մի բան է պարզ դառնում, որ գնալով խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում։ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո նախնական շրջանում ողջ արցախահայությունը գտնվում էր, այսպես կոչված, շոկի մեջ, և կար կոլեկտիվ, տրավմատիկ հոգեբանական վիճակ, միգուցե շատ խնդիրների, այդ թվում` նաև սոցիալական, մարդիկ նայում էին ավելի մակերեսային։ Սակայն գրեթե 3 տարի է անցել, ու տեսնում ենք, որ այդ խնդիրները ավելի կարծրացել են և կարծես դարձել են անլուծելի։ Խոսքը բոլոր տեսակի խնդիրների մասին է՝ բնակարանային, աշխատանքային, սոցիալական։ Լսում ես այս իշխանությունների ներկայացրած սոցիալական ծրագրերի գունավոր և վառ բնույթի մասին, բայց հողի վրա, երբ մարդիկ փորձում են օգտվել այդ սոցիալական ծրագրերից, բազմաթիվ խնդիրների են առնչվում, արդյունքում գրեթե անհնար է դառնում իշխանությունների ներկայացրած սոցիալական ծրագրերից օգտվելը՝ սկսած քաղաքացիություն ստանալուց մինչև բնակարանային ծրագրից օգտվելը։ Ցանկացած ծրագրի պարագայում բազում տեխնիկական խնդիրներ են ի հայտ գալիս։ Թղթի վրա դրանք, կարծես թե, իրական, շատ խնդիրներ լուծող ծրագրեր են, բայց իրականում՝ հողի վրա, այդ ծրագրերը գրեթե աշխատող չեն։ Մարդիկ նշում են, որ զրկվել են սոցիալական աջակցություններից, որովհետև աշխատում են, բայց, միևնույն ժամանակ, այդ աշխատանքն իրենց բավարարում է ուղղակի տան վարձը վճարելու համար։ Մարդիկ բարձրաձայնում են՝ աշխատելով և միայն տան վարձ վճարելով՝ կարո՞ղ են գոյատևել։ Սա՝ դեռ այն դեպքում, երբ մարդիկ ինչ-որ աշխատանք գտել են։ Կան մարդիկ, որոնք նույնիսկ աշխատանք չեն կարողանում գտնել, որովհետև այս իշխանությունները որևէ համակարգված ուսումնասիրություն և հետազոտություն չեն կատարել, թե ինչպես կարելի է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ինտեգրել աշխատաշուկայում։ Սոցիալական կարգավիճակից սկսած, վերջացրած բազմաթիվ այլ առանձնահատկություններով՝ խնդիրներ ունենք։ Այս ամենը գալիս է փաստելու հանգամանքը, որ գործող իշխանությունները, աշխատասենյակներում նստած, գրում են ծրագրեր, որոնք կարդալիս շատ գեղեցիկ են, բայց քանի որ դրանք քննարկված, փորձարկված չեն շահառուների հետ, գրեթե 90 տոկոս դեպքերում դառնում են անիրագործելի։ Մի բան է գեղեցիկ գրված ծրագիրը, մի բան է դրա իրագործումը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։

Անդրադառնում ենք նաև արցախահայերի շրջանում մեզ հրամցվող «հաջողության պատմություններին»՝ բնակարանի ձեռքբերում, բիզնեսի հիմնում և այլն։ Սրանք հաջողության եզակի՞ պատմություններ են։ «Օրերս Աշտարակում հանդիպում ունեինք մեր հայրենակիցների հետ, և այդ հարցը բարձրացվեց։ Մեր հայրենակիցներից մեկն ասաց՝ եթե որևէ ծրագրից, որի շահառուն 150 հազար մարդ է, օգտվում է ընդամենը 4000 մարդ, այդ ծրագիրը կարելի՞ է համարել հաջողված։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գրեթե 90 տոկոսը բնակարանի խնդիր ունի, այս 2 տարվա ընթացքում այդ՝ իրենց ասած հաջողված և իրագործելի ծրագրից իմ նշած 90 տոկոսը կօգտվեր, կլինեին եզակի դեպքեր, որ այս կամ այն պատճառով մարդիկ չէին կարողանա օգտվել այդ ծրագրից։ Բայց, ցավոք, այսօր ունենք եզակի դեպքեր, երբ այս կամ այն պատճառով մարդիկ կարողացել են օգտվել այդ ծրագրերից։ Հայտարարում են, որ յուրաքանչյուրին 3, 4, որոշակի վայրերում մինչև 5 միլիոն փոխհատուցում են տալիս, բայց նույն Էջմիածնի դեպքում տեսանք, որ հենց հայտարարեցին՝ փոխհատուցման չափը երեք միլիոնից դարձրել են չորս միլիոն, ու մարդիկ դեռ չէին հասցրել այդ հայտարարությունը կարդալ, երբ այդ տարածաշրջանում տների գները մոտ երկու անգամ ավելացան։ Այս ծրագիրն օգնե՞ց, թե՞ ավելի խորացրեց բնակարանային հարցերը։ Բազմաթիվ հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցների բարձրաձայնած հիմնական խնդիրը հետևյալն է՝ ոչ թե փող ենք ուզում, այլ տանիք։ Պետությունից պալատներ չեն ուզում, ուղղակի ուզում են ապրելու մինիմալ հնարավորություն։ Երկու կամ երեք անձից բաղկացած ընտանիքին տալով ութ կամ ինը միլիոն դրամ, ինչպե՞ս են այս իշխանությունները պատկերացնում, որ մարդիկ կկարողանան տուն ձեռք բերել։ Ուղղորդում են դեպի բանկեր, բանկերում վարկունակության, աշխատանքի հետ կապված խնդիրներ կան։ Դեռ չեմ խոսում քաղաքացիության հետ կապված խնդիրների մասին, երբ այս իշխանություններն անընդհատ հորդորում են քաղաքացիություն ստանալ, նույնիսկ դժգոհում են, որ արցախցիները չեն ցանկանում դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բայց կխնդրեի, որ այս իշխանություններից որևիցե մեկը մտներ անձնագրային բաժին և հասկանար, թե, օրինակ՝ եթե այսօր մարդը որոշի դառնալ ՀՀ քաղաքացի, քանի՞ ամիս հետո կարող է այդ իրավունքն իրացնել։ Բազմաթիվ տեխնիկական խնդիրներ են առաջանում, անձնագրում, ծննդյան վկայականում, ամուսնության վկայականում՝ մեկ տառի անհամապատասխանություն, լրացուցիչ թղթեր են պահանջում, որը նորմալ պայմաններում բնական կլիներ, բայց այս իշխանությունները Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների նկատմամբ պետք է ունենան առանձնահատուկ վերաբերմունք։ Մարդիկ իրենց ցանկությամբ չեն տեղափոխվել Հայաստան։ Նրանք սպանվելու, ցեղասպանվելու վտանգի տակ մի կերպ դուրս են եկել Արցախից՝ այնտեղ թողնելով ոչ միայն իրենց տունը, հիշողությունները և այլն, այլև փաստաթղթերը և մնացյալը։ «Գետնի վրա» ունենք ոչ թե վատ, այլ անիրագործելի ծրագրեր»,-նկատում է մեր զրուցակիցը։

Արցախի հարցը փակել փորձող իշխանությունների գործողություններին զուգահեռաբար տարբեր քննարկումներ և հանդիպումներ են տեղի ունենում միջազգային գործընկերների հետ, օրինակ՝ վերջերս Երևանում էին Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամները։ Բոլոր հանդիպումների առանցքում արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի իրացումն է։ «Որքան էլ վերադարձը մեզ մոտ հիմա արտահայտվում է հույսի, երազանքի, սպասման ձևով, այնուամենայնիվ, վերադարձը միջազգային իրավունք է, որը ոչ ոք ո՛չ կարող է վերցնել, ո՛չ էլ կարող է այդ իրավունքի հարցը սպառել, եթե տվյալ անձն ինքը չի ցանկանում հրաժարվել այդ իրավունքից։ Արցախահայության հետ մեր հանդիպումների ընթացքում երկրորդ կարևոր հարցը, որն ավելի երկար, հուզական և երկարատև ենք քննարկում, վերադարձի իրավունքն է։ Այդ իրավունքը ոչ ոք չի կարող արցախահայությունից վերցնել կամ վերացնել այն։ Այս մասին են խոսում միջազգային տարբեր կառույցների կամ երկրների ներկայացուցիչները, որ սա իրավունք է, որը ոչ ոք չեղարկելու հնարավորություն չունի, բայց, միևնույն ժամանակ, նշվում է, որ այս իրավունքի իրացումը գրեթե դառնում է անհնարին, երբ այն իշխանությունները, որոնք պետք է լինեին այդ իրավունքի իրացնողը, դրա համար պայքարողը և հիմնական շահառուն, հրաժարվում են այդ իրավունքից՝ հայտարարելով, որ չկա Արցախի հարց, Արցախի հարցը փակված է։ Բազմաթիվ քննարկումներ են եղել, որ վերադարձի իրավունքի մասին խոսելը բացարձակապես կապ չունի Հայաստանի կամ ադրբեջանական իշխանությունների նշած ռևանշիզմի կամ այս ու այն պահանջների հետ։ Սա իրավունք է, որը մարդը ցանկանում է իրացնել։ Մարդիկ ուղղակի ուզում են գնալ և իրենց տներում ապրել։ Մարդն ուզում է իր տանը ապրել, դա կարելի՞ է ռևանշիզմ կամ պահանջատիրական նկրտումներ անվանել։ Անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններն ինչ վերաբերմունք ունեն այս հարցի շուրջ, այն մնում է բաց այնքան ժամանակ, քանի դեռ իրացված չէ վերադարձի իրավունքը, անկախ նրանից՝ տվյալ մարդիկ գտնվում են իրենց հողում, թե չեն գտնվում, անկախ նրանից՝ այսօր այս կամ այն երկրի իշխանությունները ինչ վերաբերմունք ունեն այդ հարցին։ Այս ուղերձն է, որ արցախահայությունը տալիս է մեզ մեր հանդիպումների ընթացքում։ Միևնույն ժամանակ, արցախյան բոլոր պետական կառույցներին, որոնք այսօր կարողացել են պահպանել իրենց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում, արցախահայությունը պահանջ է հնչեցնում, որպեսզի չդադարեն գործել, չերկնչեն և շարունակեն պայքարել այդ իրավունքի համար»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո»Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ) Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համարՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՈւկրաինան և Լեհաստանը քննարկում են ԱԱ-2040-ը համատեղ անցկացնելու հայտըՀայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել Ի՞նչ հրավեր է արել Փաշինյանը Թուրքմենստանի նախագահինԿառավարությունը 1.47 մլրդ դրամ է ուղղում կրթական հաստատությունների շինարարությանն ու գույքինԳերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը կարևորել է Չեխիայի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործումԵրևանի մի քանի վարչական շրջաններում վթարային ջրանջատումներ են Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ ենՌուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ ՍահակյանԵրկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ ՍահակյանՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսըՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ումԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթ
Ամենադիտված