Ֆեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտել
Քաղաքական
Ուկրաինայի նախարարների կաբինետը Կիևի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովին նշանակել է Ուկրաինայի վերականգնման և ենթակառուցվածքների զարգացման գործակալության ղեկավար։ Այս մասին Telegram-ում հայտնել է Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
Կառավարության առանձին որոշմամբ Ֆեդորովն ազատվել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնից։ Մարզային վարչակազմի նոր ղեկավարի նշանակման մասին որոշումը պետք է ընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ֆեդորովը Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմը ղեկավարում էր 2024 թվականի փետրվարից։ Նոր պաշտոնում նա կփոխարինի Սերգեյ Սուխոմլինին, որը վերականգնման գործակալությունը ղեկավարում էր 2024 թվականի սեպտեմբերից։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը