3 ժամ առաջ ԱԺ մուտքագրվել է առաջարկ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի օրակարգում լինելու է մեկ հարց՝ ԱԺ-ի ուղերձը՝ ուղղված կառավարությանը՝ հրաժարական ներկայացնելու համար։ Քիչ առաջ այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նախաձեռնությունը ստորագրել է 33 պատգամավոր։
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է և «պետությանը պատճառված հանրային վնաս» ձևակերպումը հանվել է մեղադրանքից, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պաշտպան Վաչե Սիմոնյանը։ «Վարույթն իրականացնող մարմինն այլևս չի համարում, որ պետությանը պատճառվել է վնաս։ 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, մեկը նույնիսկ արդարացվել է։ Փաստաբանի խոսքով՝ նշված գործով ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարի համբավին վնաս է պատճառվել, «Հարմոնիա» ընկերությունը բաց թողն...
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերել են Բաղրամյան պողոտայում տեղադրբծ վրաններում: Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածը ոստիկանների կողմից փակված է: Նշենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթ սկսեց դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանական մեծաթիվ ուժեր թույլ չտվեցին, որ երթը մտնի Դեմիրճյան փողոց: Ի վերջո երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ էլ հայտարարվեց, որ ն...
Բագրատ Սրբազանը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում երթի մասնակիցներին ասաց. «Մենք այստեղից տեղ չենք գնալու, էս պահից սկսած սիրելի հայրենակիցներ, եկեք: Հավաքվենք այստեղ՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում: Մենք մնալու ենք այստեղ. ոստիկանները կարող են ավտոբուսները տալ, կմնանք, իրենք էլ կհսկեն մեզ: Մնում ենք այստեղ»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը հայտարարել է, որ համաձայնության է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթն Ուկրաինային օգնելու համար օգտագործելու հարցում, հայտնում է Reuters-ը։ Հարցին, թե երկու երկրների ղեկավարները քննարկե՞լ են այդ հարցը և համաձայնության են եկել, Բայդենը պատասխանել է. «Այո, և կրկին այո»: «Մեծ յոթնյակի» երկրները և Եվրամիությունը քննարկում են, թե ինչպես օգտագործել Արևմուտքում անշարժացած ռուսաստանյան ակտիվներից ստացված շահույթը Ուկրաին...