Լույս չի լինի Անձրևները կպահպանվե՞ն․ ինչպիսի՞ եղանակ կլինի առաջիկա օրերին Ժաննա Անդրեասյանը քայլարշավի մասին է հայտարարել ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում և ակնարկ անգամ չի եղել․ Շարմազանով (տեսանյութ) Իշխանությունը արցախցիների խնդիրների քաղաքական ու ազգային կարևորությունը ներկայացնում է որպես «պատերազմի վտանգ». Հակոբ Հակոբյան Հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում, 1 մարտական հաշվարկ է ժամանել Աշխարհն այսօր խիստ կարիքն ունի լույսի, խավարն է տիրել աշխարհին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Մխիթար Հայրապետյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանի՝ տեխնոլոգիական կրթական միջավայր զարգացնելու տեսլականը Նա հենց այնպես բաց չի թողնի Սպերցյանին․ Սարգիս Հովհաննիսյան Արցախի թեմի առաջնորդը քննարկել է բռնահանված արցախցիների շուրջ ծառացած հարցերը Կոբախիձեն վստահ է, որ «Վրացական երազանքը» կհաղթի ՏԻՄ ընտրություններում Հայ-ռուսական հարաբերությունների անառողջ մթնոլորտը պետք է հաղթահարել 2 փուլով. Հայկ Բաբուխանյան (տեսանյութ) 

Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական կապերը․ Կոպիրկինը հյուրընկալվել է ԳԱԱ-ում

Գիտություն և Մշակույթ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հրավերով սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հանդիպման ընթացքում Աննա Ասատրյանը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը ներկայացրին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների ուսումնասիրության բնագավառում ինստիտուտի կատարած աշխատանքները:

Քննարկվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև համագործակցության հետագա խորացման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակը: Որոշվեց նմանատիպ հանդիպում-քննարկումները դարձնել պարբերական:

Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական կապերը, այդ թվում` արվեստագիտության ոլորտում: Դեսպանը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Մոսկվայի Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի ջանքերով 2022 թվականի մայիսի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Ռուսաստան-Հայաստան: Երկխոսություն արվեստի լեզվով» բարեկամական երեկոյի կազմակերպումն ու անցկացումը, որի ընթացքում տեղի ունեցավ «Россия – Армения. Диалог на языке искусства» բացառիկ համարի շնորհանդեսը և կնքվեց համագործակցության պայմանագիր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի միջև: Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն հայտնեց նպաստել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի՝ ռուսաստանյան կառույցների հետ կապերի հետագա ամրապնդմանը: Նա ընդգծեց ինստիտուտի կատարած աշխատանքի կարևորությունն ինչպես հայ արվեստի, այնպես էլ հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների ուսումնասիրության բնագավառում:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կողմից դեսպանին նվիրվեցին ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ վերջին ամիսներին հրատարակված արժեքավոր աշխատություններ, այդ թվում Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը (2022), որտեղ լայնորեն ներկայացված է XVIII և XIX դարերի ռուսական կերպարվեստը, «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» (տեքստի հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյան) եռալեզու պատկերագիրքը (2022), որը նվիրված է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Փարավոն Միրզոյանի դիմանկարչության ուսումնասիրությանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Բեքարյանի «Армения в судьбе Джорджа Байрона» (2023) մենագրությունը, ինչպես նաև Արարատ Աղասյանի «Ռուսական պոեզիայի գանձարանից (թարգմանություններ)» ժողովածուն (2013):

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լույս չի լինիԱնձրևները կպահպանվե՞ն․ ինչպիսի՞ եղանակ կլինի առաջիկա օրերին Ժաննա Անդրեասյանը քայլարշավի մասին է հայտարարել ԵՄ-ում մեզ ոչ մեկը չի սպասում և ակնարկ անգամ չի եղել․ Շարմազանով (տեսանյութ) Իշխանությունը արցախցիների խնդիրների քաղաքական ու ազգային կարևորությունը ներկայացնում է որպես «պատերազմի վտանգ». Հակոբ Հակոբյան Հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում, 1 մարտական հաշվարկ է ժամանել Աշխարհն այսօր խիստ կարիքն ունի լույսի, խավարն է տիրել աշխարհին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Մխիթար Հայրապետյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանի՝ տեխնոլոգիական կրթական միջավայր զարգացնելու տեսլականը Նա հենց այնպես բաց չի թողնի Սպերցյանին․ Սարգիս Հովհաննիսյան Արցախի թեմի առաջնորդը քննարկել է բռնահանված արցախցիների շուրջ ծառացած հարցերը Կոբախիձեն վստահ է, որ «Վրացական երազանքը» կհաղթի ՏԻՄ ընտրություններում Հայ-ռուսական հարաբերությունների անառողջ մթնոլորտը պետք է հաղթահարել 2 փուլով. Հայկ Բաբուխանյան (տեսանյութ) Արցախցիների իրավունքների հարցը դուրս է եկել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման օրակարգից․ ԱԳՆ Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում` շոշափելով միջազգային տրամադրությունները. Տիգրան Աբրահամյան «Կիմա տատիկի ոտքին էլեկտրոնային վերահսկման սարք են տեղադրել». Ռուբեն Մելիքյան Սուրեն Սահակյանն ու Արեգ Քոչինյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին. պատճառը Հ1-ի բակում տեղի ունեցած ծեծկռտուքն է Երևանում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի Մեքսիկայում հայտնաբերվել է թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը պատրաստ է ստանձնել քաղաքապետի պաշտոնը, կյանքի կոչել ծրագրերը․ հայտարարություն Ռեքսուս Պրեմիում Ակումբի առանձնահատկությունները (տեսանյութ) Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Ինչո՞ւ հեղափոխական Հայաստանը հեղափոխական տեմպերով չի համագործակցում, կամ ո՞վ կտուժի Թրամփի որոշումից (տեսանյութ) Աղջկա նախկին ընկերը նրան նստեցրել է իր «BMW»-ն տարել հյուրանոց և ասել՝ «պիտի 26 տեղից խփեմ» «Կրթվելը նորաձև է»․ հանդիպումներ Արմավիրում Արարատի գյուղերից մեկում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու մшրմին 2 տղամարդ դեմքի շրջանի ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Ծիածան գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոց Վրաստանում տպավորություն կա՝ հարևանությամբ Աֆրիկյան մի երկիր է. պատգամավոր Գիտնականները նոր բացահայտում են արել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարումՓորձագետը հայտնել է ռուսական ամենամեծ ադամանդի արժեքըԳյումրիում քաղաքական ընտրություն չի եղել. Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ) Նեթանյահուն Թրամփի հետ կքննարկի Իրանի դեմ հնարավոր գործողությունները․ AxiosՀԱՄԱՍ-ը հրաժարվել է պատանդներին հեռացնել Գազայի հատվածի վտանգավոր շրջաններիցԶելինսկուն «ծաղրածու» են անվանել (տեսանյութ) Հռոմի պապի առողջական վիճակը բարելավվում է Ռուսաստանցիներին հայտնել են՝ որ դեպքում բարձր կենսաթոշակ կստանանՀայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Ինչ իրավիճակ է ԼարսումՀայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի գործադիր խորհրդի անդամ Թրամփի մաքսատուրքերը կարող են հանգեցնել ԱՄՆ-ում ռեցեսիայի. BloombergՀայտնի է դարձել՝ ԱԹՍ-ի որ մոդելն է Ուկրաինան օգտագործել Սարանսկում գործարանի վրա հարձակվելու համարՋուր չի լինի Այս գիշեր Սյունիքի մարզի Խնածախ գյուղում կրկին կրակոցներ են լսվել Որ երկրների վրա ամենաշատը կազդեն ԱՄՆ մաքսատուրքերը. ՏԱՍՍԶելենսկին չի կարող ընդունել խաղաղության հաստատման համար անհրաժեշտ որոշումներ. ամերիկացի փորձագետ (տեսանյութ)Գյումրիում ըստ էության «հաղթել» է հենց «դասական» խորհրդարանական մոդելային տրամաբանությունը. քաղաքական վերլուծաբան Թրամփի մաքսատուրքերը մեկ տարում երկրի տնտեսությանը կարող են 600 միլիարդ դոլար բերել. ԱՄՆ ֆինանսների նախարարԿանադան հայտարարել Է ԱՄՆ-ի փոխարեն համաշխարհային առաջնորդ դառնալու պատրաստակամության մասինՎեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավոր Արևմուտքը պետք է դադարի խոսել Ռուսաստանի կողմից երևակայական սպառնալիքների մասին․ ԱՄՆ նակին գնդապետ
Ամենադիտված