Կանադան հայտարարել Է ԱՄՆ-ի փոխարեն համաշխարհային առաջնորդ դառնալու պատրաստակամության մասին
Աշխարհ
Կանադան պատրաստ է ԱՄՆ-ի փոխարեն դառնալ համաշխարհային առաջնորդ, եթե Վաշինգտոնն այլևս չի ցանկանում կատարել այդ դերը, հայտարարել է վարչապետ Մարկ Քարնին, փոխանցում է The New York Times-ը:
Նա հավելել է, որ կփորձի հավաքել «համախոհ երկրների կոալիցիա», որոնք ԱՄՆ-ին այլընտրանք կփնտրեն:
«80-ամյա շրջանը, երբ Միացյալ Նահանգները ստանձնում էր համաշխարհային տնտեսական առաջնորդի դերը ավարտվեց։ Չնայած սա ողբերգություն է, բայց և նոր իրականություն», - ասել է նա ։
