ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է պատանդներին հեռացնել Գազայի հատվածի վտանգավոր շրջաններից
Աշխարհ
ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է տեղափոխել իսրայելցի պատանդներին Գազայի հատվածի այն շրջաններից, որոնք Իսրայելը հրամայել էր տարհանել: Այս մասին հայտարարել է շարժման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան։
«Գերիների կեսը գտնվում է այն տարածքներում, որոնք օկուպացիոն բանակը պահանջել է տարհանել վերջին օրերին: Մենք որոշել ենք այդ գերիներին չհանել նշված տարածքներից և թողնել նրանց անվտանգության ուժեղացված միջոցառումների տակ, որոնք, սակայն, չափազանց վտանգավոր են նրանց կյանքի համար»,- ասվում է շարժման ռազմական թևի հեռագրային ալիքում։
