Լրագրողների դասը՝ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին
ՔաղաքականԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այս պահին միայնակ նստած է ԱԺ-ի 334-րդ սենյակում: Բանն այն է, որ պատգամավորն այսօր ասուլիս էր հրավիրել, որտեղ պետք է պարզաբանումներ տար վերջին միջադեպի հետ կապված, սակայն լրագրողների բոյկոտն անակնկալի բերեց նրան:
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն, ի նշան լրագրողների համերաշխության՝ բոյկոտեցին և նրա հրավիրած ասուլիսին չմասնակցեցին:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյա նիստերի ժամանակ լրագրողը հարց էր տվել պատգամավոր Հակոբյանին, սակայն հարցը դուր չէր եկել նրան, ինչը հետագայում վերաճել էլ վիճաբանության, որի արդյունքում պատգամավորը հարվածել էր լրագրողին: