Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Եթե չգտնենք «անտիԷՇ» կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՔՊ-ն անկանխատեսելի է․ Կարեն Սիմոնյան ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ Հովհաննիսյան Սպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ) ՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ Փաշինյան «Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն 

Օշականում երեխային ինքնասպանության, հնարավոր է, MOMO-ն է դրդել. խաղային ի՞նչ վիրուս է դա և ինչպե՞ս զգուշանալ

Հայաստան

Համացանցում ակտիվորեն տարածվում են այն տեղեկությունները, թե կա վիրուսային ծրագիր, որը երեխաներին դրդում է ինքնասպանության և խելագարության։ Շատերն այդ «Մոմո» անունով անհասկանալի կերպարի կողմից ուղարկվող հաղորդագրությունները կապում են օրերս Օշականում ինքնասպանություն գործած 12-ամյա երեխայի դեպքի հետ։ 

Արագածոտնի մարզի Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ երեխայի ինքնասպանության (մահվան) դրդապատճառները դեռևս հայտնի չեն, ոստիկանությունն էլ իր հերթին է գործունեություն ծավալում դեպքի հանգամանքները պարզելու համար։ 

Համայնքապետի խոսքով՝ երեխայի ընտանիքը բնակվում է հենց իր փողոցում, և միայն դրականը կարող է ասել նրանց մասին։ «Բոլորիս համար մութ է մնացել, թե ինչու է երեխան կախվել, ինչն է նրան դրդել այդ քայլը անել։ Համացանցից օգտվում էր այնքան, ինչքան մյուս, սովորական երեխաները, և հոգեկան ոչ մի շեղում չուներ։ Ոստիկանները տարել են երեխայի համակարգիչը, որպեսզի զննեն և տեսնեն՝ արդյո՞ք որևէ խաղի ազդեցության տակ է նման բան արել, թե՝ ոչ»,-մանրամասնեց Օշականի համայնքապետը։

Մեր այն հարցին, թե այդ ինչ սիմվոլներ են գտել կախված երեխայի կողքից՝ Ներսիսյանը պատասխանեց․ «Շատ բան չեն գտել, միայն խաչված Հիսուսի նկարն է դրված եղել կողքին։ Ապշած էինք բոլորս, ոչ մի գրություն չկար, շատ են խոսում այդ ինտերնետային վիրուսների ազդեցության մասին, բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «Մոմոյի» հարցն ավելի շատ լենգենդ է, որը նման է «Սինի Կիտ» խաղին (քայլերի հաջորդականությամբ երեխաներին տանում է ինքնասպանության․ բարձրահարկ շենքերից ցած են նետվում)։ 

«Մոմոյի կերպարն իր մեջ վախեր է պարունակում և հենց դրանով են երեխաներին թիրախավորում, քանի որ երեխաները շատ են սիրում նման բաներ։ Այս ամենը սկսվեց նրանից, որ տարածվեցին չստուգված տեղեկություններ, թե գոյություն ունեն ծրագրեր, որոնք երեխաներին դրդում են ինքնասպանության»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ փորձագետի՝ Մոմոյի հորինվածքը եկել է Ճապոնիայից և բոլորովին այլ թեմա է, իսկ այս ամենի շուրջ ստեղծված միստիկ աղմուկը տարավ նրան, որ անուշադրության մատնված երեխաները հետաքրքրվում են դրանցով․ «Որոշ մարդիկ էլ օգտվում են սրանից, և Մոմոյի դեմքով հաղորդագրություններ են ուղարկում։ Նույն Սինին Կիտի թեմայով կարող եմ ասել, որ սկսեցին տեղեկություններ տարածել, թե իբր կան կուրատորներ, որոնք երեխաներին ստիպում են ինքնասպանության դիմել, իսկ ով էլ չի դիմում սպառնում էին սպանել ծնողներին և այլն։ Այս ֆոնի վրա ստեղծվեցին խմբեր, որոնք իմանալով այս լեգենը՝ փորձում էին սա շահարկել, և ներկայանում էին թե իրենք են հենց այդ կուրատորները, և հենց այդ թիրախավորված երեխաներն էլ սկսում էին հավատալ, որ դա իրականում գոյություն ունի։ Այս ամենը շատ հնարավոր է, որ երեխաներին դրդի ինքնասպանության, բայց ոչ թե նրա համար, թե դա գոյություն ունի, այլ նրա համար, որ դրա շուրջ կա աղմուկ։ Մոմոյի շուրջ էլ նմանօրինակ աղմուկ է ձևավորվել»։

Սամվել Մարտիրոսյանն այս ամենին զուգահեռ շատ լուրջ խնդիր է համարում ծնողների անհետևողականությունը։ Նրա խոսքով կրթական համակարգի բացն այստեղ ևս զգացվում է, և ուսուցիչները պետք է հատուկ թրեյնինգների մասնակցեն և պատկերացում կազմեն, թե ինչպիսի վտանգներ կան համացանցում։ 

«Ծնողների մեղավորությունը ևս կա, քանի որ նրանք լավ չեն պատկերացնում, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում համացանցը և չեն հետևում երեխաներին։ Բայց այդ ամենը զուտ դրդող հանգամանք կարող է հանդիսանալ, այլ ոչ թե ինքնասպանության բերող։ Իսկ ուսուցիչները պետք է կարողանան սիգնալները բռնել, որպեսզի հասկանան թե երեխան ինչ վիճակում է, հետապնդվում է համացանցում, թիրախավորել են նրան, թե՝ ոչ»,- հավելեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Արմինե Միքայելյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Եթե չգտնենք «անտիԷՇ» կոնցեպցիան և չշարժվենք դրանով, ապա բոլորս հայտվելու ենք էշի կարգավիճակում․ Վահե Հովհաննիսյան ՔՊ-ն անկանխատեսելի է․ Կարեն Սիմոնյան ՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստ Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով․ Աբրահամյան Պետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյան Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության․ Արամ ՀովհաննիսյանՍպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ (տեսանյութ)ՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ հերթական նիստՀՀ մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Վաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ ՍուրենյանՎերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ Փաշինյան«Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի«Հրապարակ». Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում է»«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է«Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչ»-ում հարաբերական անդորր է«Հրապարակ». Հարցը ջրելո՞ւ են. ՔՊ-ում խուլ ընդվզում է«Ժողովուրդ». Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն ՍիմոնյանHermes-ը դառնում է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը՝ շրջանցելով Louis Vuitton-ին Երկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվելԹրամփը կայցելի՞ ՈւկրաինաՖրանսիան արտաքսում է Ալժիրի դեսպանատան 12 պաշտոնյայի ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԹրամփը տրամադրված Է Իրանի հետ երկխոսության․ Սպիտակ ՏունՈւկրաինայում ռուսական երաժշտության դեմ պայքարի մեթոդ են առաջարկելCoca-Cola-ն վերադառնում է Ռուսասատան նոր՝ Creations ապրանքանիշի ներքոԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները Տեխասի դպրոցում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ Լույս չի լինելու․ հասցեներ Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին Փարիզը մտադիր է 3 մլրդ եվրոյով ավելացնել պաշտպանական բյուջենԲուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային ՄԱԿ-ում մեկնաբանել են Ուկրաինայում ռուսախոսների ձերբակալությունըՀայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը որոշել է սեփական սոցցանցը ստեղծելԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՍամվել Կարապետյանի մեսիջը՝ Փաշինյանին. ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ԱՄՆ փոխնախագահը կոտրել է ֆուտբոլային թիմի չեմպիոնական գավաթըՌաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը Նոր պայմանագրի ժամանակը չէ․ Թիկնիզյանը խոսել է առաջնահերթությունների մասին Թրամփը կարծում է, որ գնդակը Չինաստանի դաշտում էԱրցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը Օտարերկրացի երիտասարդները Արթիկում ձերբակալվել են Գազանջատումներ կլինեն․ հասցեներ Մակրոնը կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում
Ամենադիտված