Անցած տարվա հարկային եկամուտները գցել են այս տարվա առաջին ամիսների վրա, որ կարողանան գոնե իրանց լափը ապահովեն․ Արթուր Դանիելյան Փորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու, այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը․ Զաքարյան Աստղագուշակ ապրիլի 9-ի համար Օրվա խորհուրդ ՈւՂԻՂ. Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում է Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ Ալիև Ովքե՞ր են մեզ դրդում էս խելագար ինքնասպանությանը. Լիլիթ Բլեյան «Քաղաքական անասնագողություն»՝ Գյումրիո՞ւմ․ Սուրեն Սուրենյանց Խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են Տարադրամի փոխարժեքները ապրիլի 9-ին Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, ՀՀ կառավարիչները՝ հեծանվավազք․ Աբրահամյան Խոշոր գողություն Դիլիջանում, վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը․ Shamshyan 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանի փաստաբանները հայտարարություն են տարածել

Ծանոթանալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ հայտնում ենք, որ պրոֆեսոր Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելն անհիմն է և չպատճառաբանված, չի բխում գործող քրեադատավարական և քրեաիրավական կարգավորումներից, որոնց արդյունքում անձի սահմանադրորեն ամրագրված իրավունքներն էականորեն սահմանափակվել են: Մասնավորապես, անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է, որով առնվազն պետք է ողջամիտ դիտորդի մոտ կասկած չհարուցի անձի առնչության վերաբերյալ, որը սույն գործով բացակայում է հետևյալ պատճառաբանությամբ՝

1.Անընդունելի է հաղորդագրության մեջ «հափշտակություն» եզրույթի օգտագործումն այն պայմաններում, երբ «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով սահմանված ընթացակարգերը քիչ թե շատ ուսումնասիրած անձը կարող է հավաստել, որ մատնանշված պետական միջոցները ՀՀ Առողջապահության նախարարությունից փոխանցվում են բացառապես 100% պետական մասնակցություն ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին՝ օգտագործվելու վերջինիս կարիքների համար, այլ ոչ թե այս կամ այն կոնկրետ անձի՝ դառնալով վերջինիս սեփականությունը: «Հափշտակություն» եզրույթը ենթադրում է մեղադրվող անձի կողմից ապօրինի եղանակով ուրիշի գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:

2. Որևէ կերպ չի ներկայացվել և չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից մատնանշված գումարներն իր սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ հանգամանք, ինչը վերագրվող խարդախության հանցակազմի պարտադիր հատկանիշ է: Սույն գործով «խարդախության» առկայության մասին կարելի էր խոսել միայն այն դեպքում, երբ առկա լիներ որևէ տվյալ, ըստ որի՝ պետական միջոցները դարձել են այլ անձի սեփականությունը: Անկասկած, նման հանգամանքն առկայության դեպքում կբացահայտվեր ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ՝ այն ներկայացնելով հանրության դատին:

3. Անհասկանալի է 426.343.650 ՀՀ դրամի՝ որպես «հափշտակության» գումարի մատնանշումն այն պայմաններում, երբ պարզ չէ, թե ինչ մեխանիզմով է քրեական վարույթն իրականացնող մարմինը հաշվարկել գումարի չափը: Գտնում ենք, որ նման գումարի հստակ հաշվարկը կարող էր հնարավոր լինել միմիայն հարյուրավոր անձանց հարցաքննություններից և փորձաքննություններից հետո, ինչը նախաքննության այս փուլում չէր կարող կատարվել:

4. Ակնհայտ է, որ նման հաղորդագրության տարածումը մինչև դատարանի կողմից պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը նպատակ է հետապնդում ազդել և ճնշում գործադրել դատարանի ներքին համոզմունքի վրա և հանգեցնել գործի տվյալներից չբխող դատական ակտի կայացման, որը չի արտացոլի օբյեկտիվ իրականությունը և անհիմն կերպով կսահմանափակի անձի ազատությունը:

5. Ինչ վերաբերում է պրոֆեսոր Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը, ապա անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ վարույթն իրականացնող մարմինը երբևէ որևէ միջոց չի ձեռնարկել նրան որպես մեղադրյալ հրավիրելու, մեղադրանք առաջադրելու և հարցաքննելու ուղղությամբ, ինչի մասին վկայում են հաղորդագրության մեջ ներկայացված իրարամերժ տվյալները, որոնց համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ին պրոֆեսոր Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նույն օրը հայտարարվել է հետախուզում՝ իբրև թե հիմք ընդունելով այն, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ և նա թաքնվում է քննությունից: Ողջամիտ հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր հանգել նման հետևության մի քանի ժամվա ընթացքում՝ առանց անձին նրա կարգավիճակի վերաբերյալ ծանուցելու:

6.Տարածված հաղորդագրության վերաբերյալ մեր մտահոգությունները հաստատվում են նաև նրանով, որ վարույթն իրականացնող մարմինը, անձին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո մեղադրանք առաջադրելու համար ունենալով 48 ժամ, առանց ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ անձին մեղադրանք առաջադրելու ուղղությամբ անմիջապես միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պրոֆեսոր Մինասյանի անձնական ազատությունը սահմանափակելու վերաբերյալ:

7. Առնվազն արդարացված չէ, որ չպատճառաբանված ձևակերպումներով հաղորդագրության միջոցով իրավապահ մարմինը փորձ է անում ստվերել հազարավոր կյանքեր փրկած, Հայաստանի առողջապահական համակարգի կայացման ակունքներում կանգնած պրոֆեսոր Մինասյանի պատիվն ու հեղինակությունը:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ հայտնում ենք, որ մեր կողմից օրենքով սահմանված կարգով հետևողականորեն ձեռնարկվելու են բոլոր միջոցները սույն քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, պարոն Մինասյանի խախտված իրավունքները վերականգնելու և ապօրինություններ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԱՄՆ, Նյու Յորք նահանգի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Սարգսյան

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Ղազարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զախարովան մեկ բառով գնահատել է Թրամփի սահմանած մաքսատուրքերը Անցած տարվա հարկային եկամուտները գցել են այս տարվա առաջին ամիսների վրա, որ կարողանան գոնե իրանց լափը ապահովեն․ Արթուր Դանիելյան«Հարսս շատ համեստ, խելոք երեխա է». Մարինա Թագակչյանը՝ իր և Անդրեի մոր զրույցի մասին Եվրոպան ցանկանում է վերանայել հարաբերությունները Չինաստանի հետ․ BloombergՓորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու, այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը․ Զաքարյան Աստղագուշակ ապրիլի 9-ի համարՕրվա խորհուրդՈւՂԻՂ. Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում էՀարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ ԱլիևՈվքե՞ր են մեզ դրդում էս խելագար ինքնասպանությանը. Լիլիթ Բլեյան «Քաղաքական անասնագողություն»՝ Գյումրիո՞ւմ․ Սուրեն Սուրենյանց Խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են Գետինը մտնեք ավելի լավ ա, արա՛, սենց բան են անո՞ւմ, Ավինյա՛ն․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Կադիրովը կարգադրել է Չեչնիայից վտարել ՃՈ-ի վրա հարձակում գործած տղամարդու ընտանիքինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 9-ին Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, ՀՀ կառավարիչները՝ հեծանվավազք․ Աբրահամյան Աննան արդեն Մատենադարանում է, Հայոց ռահվիրաներին վարպետության դասեր է տալիս․ Լևոն ՋավախյանՆա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ․ Լուսինե ԹովմասյանԽոշոր գողություն Դիլիջանում, վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը․ Shamshyan Հայաստանյան հանրությունը հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող քարnզի հետ․ Ստեփանյան ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել «Հրապարակ». Մարտուն Գրիգորյանը «կատաղել է»«Հրապարակ». Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել«Ժողովուրդ». Հինգ լրագրող տուժող է ճանաչվել«Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ գործը դեռ քննվում է. ի՞նչ են փորձում պարզել«Հրապարակ». Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան«Ժողովուրդ». 2 մլրդ դրամ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար, երբ արցախահայերի աջակցության «40+10» ծրագիրը կրճատվում է«Հրապարակ». Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի. Նիկոլ Փաշինյան«Ժողովուրդ». Ում ջանքերով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան. ոչ մի կառույց տեղյակ չէՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսական անկման հնարավորությունըՔննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Նիկոլական սազանդարներին հրահնգված է ատելություն տարածել արցախահայության նկատմամբ․ Գևորգ ՍաֆարյանՎահագն Խաչատուրյանն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում քննարկել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների զարգացումը Իրանի ԱԳ նախարարը նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր նպատակըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը Իմ Հայրենիքում այլևս շնչահեղձ եմ լինում, ատելության տեղատարափից՝ փուլ գալիս. Մետաքսե Հակոբյան Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարեկներն անցել են ուժեղացված ծառայության Գյումրեցի ՔՊա-ական պատգամավոր Էմմա Պալյանը քյաբաբ փաթաթող ամուսնու հետ ոսկու խանութ է բացել․ լրագրողԲաքվում` ճաղերի հետևում գտնվող մեր հայրենակիցներն ավելի ազատ են, քան իշխանությունը պինդ գրկածները Ուկրաինայի 6 շրջանում օդային տագնապ է հայտարարվելԵրևանի ավելի քան 350 հրշեջներ վերապատրաստվում են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ԱԺ-ում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին ներկայացրել են «խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները» Փաշինյանն ընտրությունից հետո Գյումրու ՔՊ խմբակցության աշխատանքներն է քննարկել Սպասվում են ձյան տեսքով տեղումներ Թրամփը Չինաստանին «շռայլ» պայմաններ կառաջարկիՀրեաները 2000 տարի հետո, Աստծո խոստումը իրականություն են դարձնում․ քաղաքագետ Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Ամենադիտված