Զախարովան մեկ բառով գնահատել է Թրամփի սահմանած մաքսատուրքերը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այլ երկրների վրա սահմանած առևտրային տուրքերն ու մաքսատուրքերը անվանել է ամերիկյան քաղաքականության ավանդական գործիք, որը շոկ է առաջացրել այլ երկրներում։ Հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում։
Նա նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ամերիկյան և պատասխան մաքսատուրքերը «էլ ավելի են աճել», և որ ներկայումս «լուրջ սակարկություններ» են ընթանում։
«Պետությունների համար սա բիզնես վարելու ավանդական ձևերից մեկն է։ Շատ երկրների համար դա շոկ է», - գրել է Զախարովան։
