Որոշել են վատ ձևակերպված նախադասության վրա քաղաքական «աչոկներ» հավաքել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին (տեսանյութ)
Քաղաքական
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ամփոփեց քարոզարշավի առաջին օրը և հայտնեց, որ վաղը՝ նոյեմբերի 27-ին քարոզարշավը կանցկացնի Լոռվա մարզում։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սասուն Միքայելյանի հայտարարությանը․
«Սասուն Միքայելյանը ինքն էլ զգաց, որ մի փոքր, ոչ այնքան ճշգրիտ ձևակերպում է արել, ոչ այնքան հաջող և ինքն էլ ուղղեց իր ձևակերպումը՝ ասելով, որ ինքը նկատի ուներ, որ ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր Արցախյան ազատամարտի արդյունքները արձանագրելու առումով և ոչ թե հակառակը, և, անկեղծ ասած, չեմ հասկանում այս ճշգրտումներից հետո, ինչու են որոշ մարդիկ ոգևորվել։ Որոշել են վատ ձևակերպված նախադասության վրա քաղաքական աչոկներ հավաքել, թույլ չեմ տալու։ Զինվորի հացը գողացածները դատվելու են հերթով և հիմա նրանք, որոշել են իրենց հայրենասիրական պիտակների ներքո ներկայացնեն։ Նրանց թվում է, որ սա առիթ է ոգևորվելու համար, չոգևորվեք։ Էտ մի ախադասությունով շուռ եկա՞վ աշխարհը, որ 20 տարի թալանել եք բանակը, ոչ մի բան տեղի չէր ունենո՞ւմ»։
