Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ)
Միջազգային մամուլը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում սկսված ներքաղաքական ծանր ճգնաժամը, որն ավելի քան մեկ շաբաթ ուղեկցվում էր բողոքի զանգվածային ցույցերով, անվանում է «սուլթանի և քաղաքապետի դիմակայություն»: Հակառակ հայ թուրքագետների շրջանում տարածված այն տեսակետին, որ միջազգային դերակատարներից շատերն են այսօր հետաքրքրված Թուրքիայում Էրդողանի ավելի քան 20-ամյա ռեժիմի տապալմամբ, ռուսաստանցի փորձագետները համոզված են, որ առնվազն երկու տերության առաջնորդի դա ձեռնտու չէ: Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը Euromedia24-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցում են Թուրքիայի ներկայիս նախագահին: Այդուհանդերձ, ըստ փորձագետի՝ Էրդողանը քաղաքական առումով շատ ծանր վիճակում է: Նրա խոսքով՝ «Էրդողանին ծանր կյանք է սպասվում»:
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է մարտի 19-ին՝ փողերի լվացման, անօրինական եկամուտներ ստանալու և ահաբեկչական կապեր ունենալու կասկածանքով: Իսկ մարտի 23-ին դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան
