Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա
Սպորտ
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։
Նրա գործակալ Գենադի Գոլուբինի խոսքով, խաղացողը չի հասցնի վերականգնվել հերթական վնասվածքից։
«Սրացում կա, և ոչ ոք չի պատրաստվում ստիպել վերականգնվել հանուն մի քանի հանդիպման: Նա այժմ ֆիզիկական վարժություններ է կատարում՝ վերականգնվելով ըստ պլանի»,- Գոլուբինի խոսքերն է մեջբերում Match TV-ն։
sport.ru-ն հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Զախարյանին հաջողվել է անցկացնել ընդամենը չորս հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Մնացած ժամանակ ֆուտբոլիստը բուժման կուրս էր անցնում։
