ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել
Աշխարհ
Եվրամիությունը և Ուկրաինան Բրյուսելում ստորագրել են համագործակցության և աջակցության հինգ տեխնիկական համաձայնագիր։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ԵՄ-Ուկրաինա Ասոցացման խորհրդի նիստում՝ երկրի վարչապետ Դենիս Շմիգալի մասնակցությամբ։
Կողմերը պայմանագրեր են ստորագրել երկրում «ջրի վերականգնմանն աջակցության», Ուկրաինայի «կայունությանն ու վերականգնմանն աջակցության», «քաղաքային ջեռուցման աջակցության», «Կոպեռնիկուս» համակարգի վերաբերյալ համագործակցության և բժշկական աջակցության մասին։
Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը:
