Եվրամիությունը հաստատել է ԱՄՆ-ի նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերը
Աշխարհ
Եվրամիության երկրները հավանություն են տվել ամերիկյան ապրանքների նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերի հաստատման օգտին, քանի որ համաշխարհային առևտրային լարվածությունը սրում է Միացյալ Նահանգներից Դոնալդ Թրամփի կողմից ներմուծվող ապրանքների նկատմամբ հսկայական մաքսատուրքերից հետո։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Դաշինքի 27 անդամ երկրներից 26-ը քվեարկել են 10-25% մաքսատուրքեր սահմանելու օգտին: Միացյալ Նահանգներից ներմուված մի շարք ապրանքների, դրանց թվում՝ ծխախոտի, մոտոցիկլետների, թռչնամսի, պողպատի և ալյումինի նկատմամբ:
Միայն Հունգարիան, որի առաջնորդ Վիկտոր Օրբանը Թրամփի հավատարիմ դաշնակիցն է, դեմ քվեարկեց մաքսատուրքերին։
Մաքսատուրքերի առաջին փաթեթն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից, մաքսատուրքերի մեծ մասը կգործի մայիսի 16-ից: Որոշ այլ ապրանքների, ներառյալ՝ սոյայի և ընկույզների ներմուծման մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից:
