Դաշնակցությունը մնում է քաղաքական բեմի վրա․ Կիրո Մանոյան
ՔաղաքականՀայ Յեղափոխական դաշնակցությունը, չնայած նրան, որ խորհրդարանում ներկայացված չի լինելու, շարունակելու է իր աշխատանքը, իշխանությունների դրական գործերի նկատմամբ ցուցաբերելու է դրական կեցվածք, իսկ բացասականների համար արտահայտելու է իր մտահոգությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցե
Կիրո Ման
«Հայ Յեղափոխական դաշնակցությունը արդեն գոնե առաջիկա 5 տարում խորհրդարանում ներկայացված չի լինելու: 1995-1998-ից ՀՅԴ-ն ԱԺ-ում ներկայացված չի եղել, սակայն շարունակել է գործել և հիմա էլ կշարունակի գործել, աշխատանքը կկատարի և իր տեսակետները կհասցնի ժողովրդին: Դաշնակցությունն իշխանությունների դրական գործերին դրական կեցվածք կցուցաբերերի, իսկ այն, ինչ որ մտահոգիչ է, կարտահայտի այդ մտահոգությունները: Դաշնակցությունը մնում է քաղաքական բեմի վրա»,- նշեց Մանոյանը:
Անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի աշխատանքներին՝ նա ընդգծեց, որ դրանում փոփոխություններ են եղել: «Կան մարդիկ, ովքեր 2000թ-ից Բյուրոյում են և կան 2015 թ-ից հետո եկողներ: Փոփոխություն միշտ էլ եղել է։ Եվ հիմա Գերագույն ժողովը կարող է ինչ-որ փոփոխություններ բերել»,- նկատեց Մանոյանը:
Նա հավելեց, որ Հայաստանում Գերագույն ժողովը կորոշի աշխատանքների ընդհանուր ուղղությունը: Ժողովը մշակելու է կուսակցության ռազմավարությունը: