Ոչ ոքի չեմ սպանել և պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի իշխանություններին․ Կարագանդայում սպանության համար հետախուզվող հայը (տեսանյութ)
ՏեսանյութերՀունվարի 1-ի գիշերը Կարագանդայում սպանության կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը պատրաստ է Ղազախստանի իշխանություններին հանձնվել, այս մասին հայտնում են ղազախստանյան լրատվամիջոցները։
Լրատվամիջոցները youtube-ում տեսանյութ են տարածել, որտեղ Նարեկ Գուրուրյանը մանրամասնում է․«Ես Նարեկ Հովնանի Գուրուրյանն եմ՝ ծնված 1997 թվականի մարտի 30-ին: Առաջին հերթին, իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածի ընտանիքին։ Ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի չեմ սպանել, իսկ այդ չարաբաստիկ գիշերը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չեմ սպանել:
Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին եւ խնդրում եմ իշխանություններին ապահովել իմ անվտանգությունը եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել: Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի: Ես մարդասպան չեմ»։