ԱՄՆ-ում ձերբակալել են տղամարդուն, ով սպառնացել է սպանել Թրամփին
ԱՄՆ
ԱՄՆ Փենսիլվանիայում ձերբակալել են մի տղամարդու, ով սպառնացել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Գործակալության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ տեղեկություն է ստացվել Mr Satan մականունով օգտատիրոջ՝ YouTube հարթակում հրապարակումների մասին։
Հետաքննությունը պարզել է, որ 32-ամյա Շոն Մոպերը, ով թաքնվում է մականվան հետևում, հրապարակումներ է արել հունվարի 15-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում:
Հետաքննությունը նաև պարզել է, որ Մոպերը հրազեն է գնել Թրամփի երդմնակալությունից հետո:
«Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքի բնակիչ Մոպերը մեղադրվում է նախագահ Դոնալդ Թրամփի, ԱՄՆ այլ պաշտոնյաների և ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գործակալների վրա հարձակվելու և սպանելու սպառնալիքի մեջ»,- ասվում է Արդարադատության նախարարության կայքում։
