Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի՝ դատարանը վարույթ է ընդունել
ԻրավունքԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի: Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական խումբը։
Ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացվել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին: