Եվրոպային կոչ են արել չհերքել Ուկրաինայի «ակնհայտ պարտությունը»
Աշխարհ
Եվրոպան հերքում է ակնհայտը՝ շարունակելով օգնել Ուկրաինային հակամարտությունում և մեծացնելով հակառուսական հռետորաբանությունը։ Այս մասին յութուբյան իր ալիքում հայտարարել է բրիտանացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։
«Երբ ուկրաինական նախագիծը ձախողվեց, երբ փոխվեց ԱՄՆ-ի քաղաքականությունը, ի՞նչ արեցին եվրոպացի առաջնորդները։ Նրանք վճռականորեն հերքում են ակնհայտը»,-ասել է Մերկուրիսը։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները շարունակում են իրականացնել Ուկրաինային օգնելու իրենց ծրագրերը։
Այս առնչությամբ բրիտանացի փորձագետը հարց է ուղղել, թե էլ ով կարող է լրջորեն հավատալ Ուկրաինայի հաղթանակին՝ հաշվի առնելով այն լուրջ խնդիրները, որոնց բախվում են ուկրաինական զինված ուժերն առաջնագծում։
