Աննա Հակոբյանը կրկին հրավիրում է վճարովի ընթրիքի

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։ Նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։
«Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 28-ին կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները, ովքեր ձեռք կբերեն մասնակցության տոմս.
- մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ
- երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ
- երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ
- չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ
Տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված նորաստեղծ ընտանիքներին, ովքեր կհաղթահարեն ընտրական բոլոր փուլերը և արդյունքում կստեղծեն կամ կզարգացնեն իրենց բիզնեսները»,– ասված է հաղորդագրության մեջ։
