Մի նախկին գործընկեր ունենք, ժամանակին «գյուլլա էր գցում», որ կառավարությունում պաշտոն ստանար. Արսեն Թորոսյան
ՔՊ կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մեսրոպ Առաքելյանին:
«Մի նախկին գործընկեր ունենք, որ ժամանակին, այդ թվում 44-օրյա պատերազմից հետո ժողովրդական լեզվով ասած «գյուլլա էր գցում», որ կառավարությունում պաշտոն ստանա, ինչը ցավոք սրտի տեղի ունեցավ։
Հետո նա նախարարի պաշտոնը ծառայեցրեց սեփական փիառի համար ու 2021թ. ապրիլին ազատվեց պաշտոնից, քանի որ պատրաստվում էր այդ կարգավիճակում մտնել ընտրապայքարի մեջ սեփական կառավարության դեմ։
Ու հիմա նա խոսում է ինչ-որ ճաքերի մասին՝ մոռանալով սեփական «ճաքած» կամ ավելի շուտ «տրաքած» քաղաքական արժեհամակարգի մասին։
#ԴավաճանելըՄիշտՆորաձևԷ
#ՃաքածՏրաքած»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)