ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի գործընթացից դուրս գալու սպառնալիքներն ուղղված են Կիևին. Axios
Աշխարհ
Ուկրաինայում խաղաղ գործընթացից դուրս գալու ԱՄՆ սպառնալիքներն ուղղված են ոչ թե Ռուսաստանի, այլ ուկրաինական իշխանությունների դեմ։ Այս մասին գրում է Axios պորտալը՝ վկայակոչելով հարցված եվրոպացի պաշտոնյաներին։
«Երեք եվրոպացի դիվանագետներ ասել են, որ Ռուբիոյի մեկնաբանություններն ուղղված են հիմնականում ուկրաինացիներին: Ուկրաինայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը նաև ասել է, որ Ռուբիոյի մեկնաբանությունները, ըստ երևույթին, նպատակ ունեն ճնշում գործադրելու Ուկրաինայի վրա», - ասվում է հրատարակության մեջ:
