Նազենի Ղարիբյանը Կոնստանտին Օրբելյանին ազատել է Օպերայի տնօրենի պաշտոնից
Գիտություն և ՄշակույթԿոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Այդ մասին ԼՈւՐԵՐ․com-ին փոխանցեցին Օպերայի լրատվական բաժնից․
«Նախարարի պարտականությունները կատարող Նեզենի Ղարիբյանի 28․03․2019թ․ հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Համար 16 հրամանը պարոն Օրբելյանը ստացել է»,-փոխանցեցին այնտեղից։
Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։