«ՔՊ»-ն մեծածավալ հավաք է պատրաստվում անցկացնել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ազատության
ՔաղաքականԱյսօր՝ մայիսի 18-ին, ժամը 13։00-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց «ՔՊ»-ն մեծածավալ հավաք է պատրաստվում անցկացնել ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության։
Նշենք, որ այսօր՝ Ժամը 16։00-ին, դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի որոշումը։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին և ներկա նախագահները՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ներկայացել էին դատարան երաշխավորություն ներկայացնելու Քոչարյանի գործով։
Ստորև ներկայացնում ենք նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյբուքյան գրառումը, որ նա ջնջել է, այնուհետև կիսվել ֆեյսբուքյան այլ էջի գրառմամբ։