Փիրս Մորգանն ՈւԵՖԱ-ին կոչ է արել Եվրոպայի լիգայի եզրափակիչը չանցկացնել Բաքվում
ՍպորտՀայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Փիրս Մորգանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու հետ կապված խնդիրներին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի կամզում չի մեկնի Բաքու:
«Չելսի», դուք ունեք բազմաթիվ հայ երկրպագուներ։ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չեք պատրաստվո՞ւմ որևէ քայլ անել։
Եթե «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»,- գրել է Մորգանը՝ Թվիթերի իր միկրոբլոգում:
Մորգան նշել է նաև, որ ՈւԵՖԱ-ն պետք է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվից տեղափոխի «Էուեմբլի» մարզադաշտ (Լոնդոն):