Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Գյումրիի 31/05 ընտրատեղամասում «ՀայաՔվեի» դիտորդներն ընտրախախտում են արձանագրել Վիլիկ Կարապետյանի տնօրենը կալանավորվել է Պլանային ջրանջատում․ տասնյակ հասցեներում ջուր չի լինի Այսօր ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Երևանի Վրացական 2 հասցեում գտնվող տան վրա․ «Երկիր Ծիրանի» կուսակցություն Արդար պահանջ, չնահանջե՛ք, արցախցիների պաhանջները պետք է լսելի լինեն․ Արշավիր Ղարամյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Քանի կան արցախցիները, այդքան էլ կմնան արցախցիների իրավունքները և պայքարը․ Արտակ Բեգլարյան Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ Արցախի հրաժարումով Հայաստանը ոչ թե փրկվեց, այլ դարձավ ավելի անպաշտպան․ Սաղաթելյան Հայաստանն ու Ռուսաստանը հետախուզվողներին դժվարությամբ են միմյանց փոխանցում․ «Հետք» Բագրատ Սրբազանին կտուգանեն 

Ինչու՞ մերժվեց Գոռ Հովհաննիսյանը և ի՞նչ է սպասվում Վաղարշյանին

Հարցազրույցներ

Օրեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նախագահի առաջադրած նախորդ՝ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մեկ ամիս առաջ Ազգային ժողովի կողմից մերժվեց։ 

ՍԴ դատավորի թեկնածուի և դատական համակարգի փոփոխությունների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

-Պարոն Սիմոնյան, Ձեր կարծիքով  ԱԺ խմբակցություններն արդեն ունե՞ն որոշում ՍԴ դատավորի թեկնածուի վերաբերյալ։ Արդյո՞ք թեկնածությունը կրկին կմերժվի։

-Դժվար է ասել, մենք խմբակցության նիստի ընթացքում քննարկել ենք այդ հարցը։ Ես  իմ տպավորությունները շուտ եմ ձևավորել՝ դեռ ուսանողական տարիներին։ Կարծում եմ, որ խմբակցությունում էլ տպավորությունը դրական էր։ Համենայն դեպս մյուս խմբակցություններն իրենց որոշման մասին չեն բարձրաձայնել։

- Գոռ Հովհաննիսյանի թեկնածության ժամանակ ԱԺ նիստը, կարծես թե, տապալվեց իմքայլական պտգամավորների կողմից, քանի որ նիստի օրը նրանք մեկնել էին Արցախ։ Այս  դեպքում նման ռիսկ տեսնո՞ւմ եք։

-Ես չհասկացա, թե ինչու նման իրադարձության առաջ կանգնեցինք, բայց համենայն դեպս նիստը կայացավ, որից հետո բացասական արդյունք եղավ։ Կարծում եմ,  որ այս պարագայում էլ նիստը կկայանա և, եթե պարոն Վաղարշյանի պատասխանները բավարարեն պատգամավորներին, պետք է որ ընտրվի։ Պարոն Վաղարշյանը ամբասիր կենսագրություն ունեցող մարդ է, քաղաքական տարբեր խմբավորումների մեջ չի եղել, որևէ կուսակցության չի պատկանել, բացառապես գիտությամբ է զբաղվել։

-Գոռ Հովհաննիսյանի մասին նույնպես դրական կարծիքները շատ էին, բայց նա չընտրվեց։ Արդյո՞ք պրոցեսը չերկարաձգելու համար չկա հնարավորություն առաջարկել մի թեկնածուի, ով վերջապես կընտրվի։

-Այս  պարագայում իրավասու անձը նախագահն է։ Իրականում նորմալ գործընթաց է, երբ նախագահը առաջադրում է թեկնածու, իսկ մյուսները՝ մերժում։ Ուղղակի դեմ լինելու համար պատճառներ պետք է բերվեն, որպեսզի հասկանանք, որ այդ պատճառների հիման վրա, ով էլ գա ԱԺ պիտի որ չընդունվի։ Դրա համար ավելի սխալ է, եթե նախապես որոշվի ում բերել։ Առողջ համակարգում պետք է լինի այնես, որ մեկը ներկայացնի, մյուսը մերժի կամ ընդունի։ Խնդիրը  տեսնում եմ այնտեղ, որ մեր պատգամավորները հստակ պատճառներ չեն ներկայացնում, թե ինչու չեն ընտրում թկնածուին։ Նախորդ թեկնածուի ժամանակ, հարցերից ենթադրեցի, որ պատճառը ստաժն էր, բայց եթե կան քաղաքական պատճառներ, ապա լավ չէ, եթե տեխնիկական պատճառներ են, ապա հնարավոր է հաղթահարել։ Ստաժի առումով, եթե նախագահը և ԱԺ նախագահը գրանցում են թեկնածուին, պետք է որ այդ հարցը լուծված լիներ։ Ես այդ հարցերի պատասխանները չստացա։

-Ըստ շրջանառվող լուրերի «Իմ քայլը» խմբակցությունը այդ պաշտոնում ուներ իր ցանկալի թեկնածուին, այդ պատճառով մերժվեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Այսօր, կրկին առաջադրված չէ Վահե Գրիգորյանը, հնարավո՞ր է, որ այս անգամ էլ  թեկնածությունը մերժվի, և այս պրոցեսը այքան ձգձգվի, որ վերադառնանք հին թեկնածուին։

-Տեսականորեն ոչինչ չի բացառվում, ուղղակի այստեղ մենք գործ ունենք Սահմանադրական դատարանի անդամի հետ, ով ապաքաղաքական մարմին է։ Չի կարելի ասել, որ կուսակցությունն ունի  իր թեկնածուն, չի կարելի քաղաքականացնել, դա սխալ մոտեցում Է։ Օրենսդրությունը հստակ չափորոշիչներ է տալիս, եթե անձը բավարարում է դրանք, ապա չեմ տեսնում նրան չքվեարկելու որևէ հիմք։ Եթե հիմքը այն է, որ մենք ունենք այլ թեկնածու, և այս թեկնածուն և՛ տեսքով, և՛ բովանդակությամբ չի համապատասխանում մերին, և քվեարկությունը պայմանավորվում է դրանով, ապա դա սխալ մոտեցում է։ Ամեն դեպքում մենք քաղաքական գործիչ չենք ընտրում, մենք ընտրում ենք ՍԴ անդամ, ով պետք է լինի պրոֆեսիոնալ իրավաբան։ Ես ցավ կապրեմ, եթե « Իմ քայլը» խմբակցությունում այդպես մտածեն՝ իմ թեկնածուն, նրա թեկնածուն։

- Այս պրոցեսի երկարաձգումը չի՞ անդրադառնում ՍԴ աշխատանքին և դրա որակին։

-Դե, իրականում, եթե պետական մարմին լիարժեք կազմավորված չէ, բնական է, որ չի կարող լիարժեք իրականացնել իր գործառույթները, բայց բավարար քանակի դատավորներ կան ՍԴ-ում և որոշումները ընդունվում  են, այսինքն ճգնաժամային իրավիճակ չէ։ Իհարկե լավ կլիներ, որ կարճ ժամանակում ընտրվեր դատավոր և նրա կարծիքը, խոսքը, փորձառությունը անդրադառնան ՍԴ որոշումներում, սա զգալիորեն կբարելավի ՍԴ որոշումների որակը և այդ մարմինների արդյունավետությունը։ Այնուամենայնիվ, այնպես չէ, որ այս պահին այդ աշխատանքն անարդյունավետ է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Գյումրիի 31/05 ընտրատեղամասում «ՀայաՔվեի» դիտորդներն ընտրախախտում են արձանագրել Վիլիկ Կարապետյանի տնօրենը կալանավորվել է Պլանային ջրանջատում․ տասնյակ հասցեներում ջուր չի լինի Այսօր ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Երևանի Վրացական 2 հասցեում գտնվող տան վրա․ «Երկիր Ծիրանի» կուսակցություն Արդար պահանջ, չնահանջե՛ք, արցախցիների պաhանջները պետք է լսելի լինեն․ Արշավիր Ղարամյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Քանի կան արցախցիները, այդքան էլ կմնան արցախցիների իրավունքները և պայքարը․ Արտակ Բեգլարյան Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ Արցախի հրաժարումով Հայաստանը ոչ թե փրկվեց, այլ դարձավ ավելի անպաշտպան․ Սաղաթելյան Հայաստանն ու Ռուսաստանը հետախուզվողներին դժվարությամբ են միմյանց փոխանցում․ «Հետք» Արևմուտքում պարզել են Թրամփի իրական նպատակները Ուկրաինայի վերաբերյալԲագրատ Սրբազանին կտուգանենՊետդուման մատնանշել է Զելենսկու պլանը, որը թաքնված է Սև ծովի հացահատիկի գործարքի հետևումԱրցախցիների հանրահավաքի մասնակիցներից բազմապատիկ շատ նրանց հանդեպ ատելությունն ու թշնամանքն է տարածվում . լրագրող Սպանություն՝ Կոտայքի մարզում․ կան վիրավորներ և զոհ Եթե պատգամավորները անվստահություն չեն հայտնում, ուրեմն վստահում են Փաշինյանին. Էդգար Ղազարյան (տեսանյութ) Եվրոպային մեղադրել են Ուկրաինայի հարցով Թրամփին անիմաստ դիմակայելու համարՔՊ-ն դատի կտա Արման Թաթոյանին Կանադայի նոր վարչապետին մեղադրել են գրագողության մեջ (տեսանյութ) Ինչպե՞ս բուժել վահանագեղձի հանգույցները. մեկնաբանում է բժիշկը (տեսանյութ)Պահանջում եմ ՀՀ կառավարությունից՝ դադարեցնել արցախահայության դեմ խայտառակ քաղաքականությունը. Մանե Թանդիլյան Նախատեսվում են ամենօրյա ռեժիմով բողոքի և իրազեկման ակցիաներ . Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ Ուկրաինայում ռուսական զորքերի «բազմանպատակ» հարձակում են ակնկալում․ APԱրմավիրում 50-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել․ վիրավոր կա «Հայաքվե»-ի Գորիսի գրասենյակը կտրամադրի անվճար իրավական խորհրդատվություն Մեր իշխանությունները սիրում են ուղիղ բանակցել ռազմական սպառնալիքի ներքո․ ադրբեջանագետ Ինչու են ամերիկյան զորքերը մուտք գործելու Էկվադոր․ CNNՓաշինյանի հեռացման պահից սկսած՝ ՀՀ ռազմավարական և դիվանագիտական դիրքերը կբարելավվեն․ Օսկանյան Իրանը չի ենթարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին․ ԻՀՊԿ-ի փոխծովակալ (տեսանյութ) Զելենսկուն նախազգուշացրել են ԱՄՆ-ի հետ գործարքից հրաժարվելու լուրջ հետևանքների մասին«Եթե Մելիքբեկյանն իսկապես մտահոգված է հայկական ֆուտբոլով, պետք է հրաժարական տա»․ Արաս Օզբիլիս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Ղազախստանի գործընկերների հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցությանը Ուկրաինան ինքնուրույն պետություն չէ․ Ազարով (տեսանյութ)Կանադայի նոր վարչապետին մեղադրել են գրագողության մեջԽոշոր ավտովթար է եղել Վեդիի կամրջի մոտ․ զոհ կա ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել ֆրանսիական ընկերություններին (տեսանյութ) Ուկրաինայում ամփոփել են Սաուդյան Արաբիայի բանակցությունների տխուր արդյունքները (տեսանյութ)Հայաստանն ու Ռուսաստանը հետախուզվողներին դժվարությամբ են միմյանց փոխանցում (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը Եվրոպային կոչ է արել «դադարել լինել մակաբույծ»Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան Գերմանիայում խոսել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին (տեսանյութ)Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողները հայտնի են Եվրոպային Ուկրաինայի հարցով նոր ծրագիր են առաջարկել (տեսանյութ)Ուկրաինան պետք է ընտրի դառնալ Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի գաղութը. Independent (տեսանյութ)ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել ֆրանսիական ընկերություններինԱՄՆ-ն հսկայական դրամական պարգև է խոստացել «Հեզբոլլահ»-ի մասին տեղեկատվության համար (տեսանյութ)ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետ Կրթվելը նորաձև է․ հանդիպում Քասախում (տեսանյութ)
Ամենադիտված