Մահացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը
Քաղաքական63 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Նշենք, որ Արման Կիրակոսյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2018-ի նոյեմբերին: 1992-1993 թվականներին եղել է ԱԳ նախարարի պաշտոնակատար, հետագայում բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ում: Եղել է ԱՄՆ-ում, Հունաստանում Հայաստանի դեսպան: