Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Ավինյան
ՀասարակությունՄալխասի արվեստը երևանցիներն են. նրա կատարումներում կան քաղաքի փողոցները, մարդկանց ձայներն ու նրանց տրամադրությունը: Իր ջազով նա ստեղծել է մի Երևան, որը հիշեցնում է մեզ, թե որքան հարուստ է մեր մշակույթը և մեր քաղաքի ոգին: Ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Երևանի քաղաքապետարանն ուրախ է մաս կազմելու Մալխասի 80-ամյակին նվիրված այս միջոցառմանը։ Այն բացառիկ հնարավորություն է
միավորելու ջազի սիրահարներին, հարգանքի տուրք մատուցելու մաեստրոյի տասնամյակների աշխատանքին:
Մաեստրո, շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ առողջություն և ստեղծագործական նոր նվաճումներ»,- գրել է Ավինյանը։