Թրամփը խոստացել է մահապատժի ենթարկել մարդասպաններին և բռնաբարողներին
ԱշխարհԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի մահապատժի ենթարկվեն դաժան մարդասպաններն ու բռնաբարողները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
«Իմ երդմնակալության արարողությունից անմիջապես հետո ես կուղղորդեմ Արդարադատության նախարարությանը մահապատիժ սահմանել՝ պաշտպանելու ամերիկյան ընտանիքներին բիրտ բռնաբարողներից, մարդասպաններից և հրեշներից», - գրել է նա:
Սպիտակ տան նոր ղեկավարը խոստացել է, որ Միացյալ Նահանգները կրկին կդառնա օրենքի և կարգուկանոնի երկիր։