Դուբնայում Հայաստանի քաղաքացու են սպանել
ՌուսաստանՄերձմոսկովյան Դուբնայի գիշերային ակումբներից մեկում սպանվել է Հայաստանի քաղաքացի` Գյումրու բնակիչ։
«Հայտնում ենք, որ մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում (Դաչնայա փ․2 հասցեում) նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ», – նշված է հաղորդագրությունում։
Փոխանցված տեղեկատվության համաձայն` տեղի ունեցած միջադեպի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի Ե․Գ․-ն։ Մեկ այլ քաղաքացի ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ։
Տեղի ունեցածի մանրամասներն ու հանգամանքները ճշտվում են։