Քաշքշուկ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց․ պահանջում են հանդիպում նախարարի հետ. ՈՒՂԻՂ
ՀասարակությունԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը 30 րոպե ժամանակ ունի, որպեսզի հանդիպի նախարարության շենքի դիմաց հավաքված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին։ Այս պահին լարված իրավիճակ է նախարարության շենքի դիմաց։ Ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է առաջացել: Ցուցարարները փորձում են մտնել շենք, սակայն մեծ թվով ոստիկաններ փորձում են խոչընդոտել նրանց գործողությունները։
«Կես ժամ ժամանակ կտանք նախարարին իջնելու և իր ժողովրդի հետ հանդիպելու, նախարարությունը պետք է կողմնորոշվի պատրաստ է քննարկումների, թե ոչ։ Եթե պատրաստ են, թող գան և անկեղծորեն ասեն, որ մեզ հետ այդ հարցերը չեն քննարկելու։ Ի՞նչն է խանգարում Արայիկ Հարությունյանին հանդիպել իր ժողովրդի հետ, որը մտահոգություններ ունի։ Հուսով ենք, որ հանդիպումը տեղի կունենա»,- ասում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները:
Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ անդամները նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Պատճառն այն էր, որ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2,700,000 դրամ, «Մել» ֆիլմի համար 20 մլն դրամ, իսկ նոր օրինագիծով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Ուղիղ միացումը՝ Tert.am