Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր բրենդի գովազդում (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ամերիկացի ձեռներեց և «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը նկարահանվել սեփական ներքնազգեստի բրենդի՝ Skims-ի համար գովազդային արշավի համար։ Լուսանկարները տեղադրվել են ընկերության Instagram-ի էջում։
Նկարներից մեկում 39-ամյա հեռուստաաստղը կարմիր կեղծամով և սանդալներով ցուցադրում է մարմնագույն հավաքածուն։ Մեկ այլ գովազդային լուսանկարում՝ Քարդաշյանը լիմուզինի մեջ է և ցուցադրում է սպիտակ հավաքածուն։
Ըստ գրառումների նկարագրության` հագուստը գնման համար հասանելի կլինի Skims կայքում հուլիսի 14-ին և առաջարկվում է XXS-ից 4XL չափերով:



