Երբ տեղի կունենա ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների հաջորդ փուլը
Աշխարհ
ԱՄՆ-ի և Իրանի միջև խորհրդակցությունների հաջորդ փուլը կկայանա Իտալիայի մայրաքաղաքում շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, այս մասին X-ին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։
«Սպասվում է, որ շաբաթ օրը Հռոմում կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը, ինձ հայտնել են իրազեկ աղբյուրները»,- գրել է նա։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր , որ Իրանը ԵՄ 3 երկրներին (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) առաջարկել է մայիսի 2-ին Հռոմում միջուկային ծրագրի շուրջ հանդիպում անցկացնել։
