Զելենսկին հուսահատության մեջ է․ վերլուծաբան
Աշխարհ
Վոլոդիմիր Զելենսկին հուսահատության մեջ է, խաղաղություն հաստատելը նրա համար տարբերակ չէ, քանի որ դրա հաստատվելուց հետո նա կկորցնի ամեն ինչ, ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հոլանդացի վերլուծաբան և աշխարհաքաղաքական փորձագետ Յոստ Նիմյոլերը։
«Զելենսկին հուսահատված է, դա ճիշտ բառն է: Նրա մտքում միակ բանը ցանկացած պահի էսկալացիա է: Այսպիսով, այս պահին այս տղան գտնվում է վտանգավոր դիրքում, քանի որ երբ խաղաղություն գա, նա կկորցնի ամեն ինչ, և ես չեմ կարծում, որ նա կմնա իշխանության: Այնպես որ խաղաղությունը նրա համար տարբերակ չէ»,- ասել է Նիմյոլերը:
Միաժամանակ, ինչպես նա նշել է, Զելենսկին հասկանում է, որ ԱՄՆ-ը կարող է Կիևին զրկել ամերիկյան արբանյակների հետախուզական տեղեկատվությունից, եթե Ուկրաինան խախտի հրադադարը։
